|
Փոխարժեքներ
12 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Դեկտեմբերի վերջին, որպես ԵԱՀԿ ԽՎ Սոցիալիստների և Սոցիալ- Դեմոկրատների խմբակցության փոխնախագահ և ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության մշտական/ընդդիմադիր անդամ, խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, տարածաշրջանի զեկուցող Լուիշ Գրացիային և ԵԱՀԿ ԽՎ Մարդու իրավունքների հարցերով զեկուցող Կարինա Օդեբրինքին նամակներ եմ ուղարկել՝ ներկայացնելով Հայաստանում ժողովրդավարության և բռնաճնշումների պատկերը։
Կից ներկայացրել եմ երկու զեկույց և մեկ հայտարարություն՝ ժողովրդավարության վիճակի և վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ։
1․ ACPR-ի /Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն/ զեկույցը, որը մանրամասն վերլուծում է 2025 թվականի մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների չորս հիմնական դրվագները՝ 1. Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի դեմ արշավը և նրա ձերբակալությունը։ 2. «Սրբազան պայքարի» շարժման անդամների ձերբակալությունները։ 3. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձերբակալությունը։ 4. ՀՅԴ անդամների ձերբակալությունները։ Զեկույցում նաև նշվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ), ինչպես նաև քաղաքական գործիչների, բլոգերների, մարդու իրավունքների պաշտպանների դեմ սկսված լայնածավալ արշավը։
2․«Հայաստան. ժողովրդավարության դիտարկում»՝ CivilNet-ի և «Տարածաշրջանային ժողովրդավարության և անվտանգության կենտրոն»-ի համատեղ զեկույցը, որը ներառում է իշխանությունների կողմից իրականացված խախտումների լայն շրջանակ:
3․ ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հայտարարությունը Հայաստանում բռնաճնշումների առնչությամբ։
https://drive.google.com/…/1cF8bcqCOAgPDCaK9Oa…/view
https://www.azatutyun.am/a/33618509.html
Հ․Գ Երկու զեկուցողների հետ մշտական կապի մեջ եմ և պարբերաբար զեկույցներ եմ փոխանցում․․․