|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայաստանում տեսախցիկների և արագաչափերի արձանագրած խախտումների տուգանքներից գոյացած գումարը կազմել է գրեթե 3 մլրդ դրամ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը:
Նշենք, որ ներկայումս ՀՀ-ում գործում է 171 արագաչափ սարք, իսկ Երևանում տեսախցիկներով վերահսկվում է 90 խաչմերուկ:
Խաչատրյանի խոսքով` 2014թ. սեպտեմբերի 3-ի դրությամբ ՀՀ-ում հաշվառվել է զոհերով և վիրավորներով 2020 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 192 մարդ, վիրավորվել՝ 2913-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` ՃՏՊ-ների քանակն ավելացել է 221-ով, վիրավորներինը՝ 346-ով, զոհերի թիվը նվազել է 20-ով:
Խաչատրյանը նաև ասաց, որ, բացի վարորդների բողոքներից, ներքին վերահսկողության արդյունքում վերջին 3 ամսում 1000-ից ավելի վարչական ակտ է բեկանվել: Նա կոչ արեց քաղաքացիներին` վարչական ակտերի իրավաչափության հետ կապված հարցեր ունենալու դեպքում դիմել ճանապարհային ոստիկանություն: Ըստ նրա` դա հարցին լուծում տալու ամենակարճ ճանապարհն է :