կարևոր
601 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-12 11:16
Աշխարհ

Եթե ԱՄՆ-ն չվերցնի Գրենլանդիան, ապա դա կանեն Ռուսաստանը կամ Չինաստանը. Թրամփ

Եթե ԱՄՆ-ն չվերցնի Գրենլանդիան, ապա դա կանեն Ռուսաստանը կամ Չինաստանը. Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է Գրենլանդիան վերցնելու ցանկության մասին՝ նշելով, որ եթե իրենք դա չանեն, ապա դա անելու են Ռուսաստանը կամ Չինաստանը։ Ինչպես հաղորդում է Fox News-ը, ինքնաթիռում լրագրողները հարց են ուղղել Թրամփին Գրենլանդիայի վերաբերյալ՝ ճշտելով, թե արդյոք ԱՄՆ-ն առաջարկ արել է Դանիային՝ ձեռք բերելու կղզու տարածքը։

«Ես դա չեմ արել։ Գրենլանդիան է, որ պետք է գործարք կնքի, քանի որ Գրենլանդիան չի ցանկանում, որ Ռուսաստանը կամ Չինաստանը այն գրավեն»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ կղզու շուր ամենուրեք չինական կամ ռուսական սուզանավեր ու ականակիրներ են։

ԱՄՆ-ն հայտարարել է, որ իրենք թույլ չեն տալու որևէ սպառնալիք ՆԱՏՕ-ի հասցեին։

Դոնալդ Թրամփը նաև հստակեցրել է, որ իր վարչակազմը չի խոսում Գրենլանդիան կարճաժամկետ վարձակալության առնելու մասին, այլ խոսքը դանիական տարածքը ձեռք բերելու մասին է։

«Եթե մենք դա չանենք, Ռուսաստանը կամ Չինաստանը կանեն, իսկ դա տեղի չի ունենա, երբ ես եմ նախագահը», - հայտարարել է Թրամփը;