|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ինձ հերթական դժվար ուղին է սպասվում։ Այս մասին այսօր Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագի ժամանակ ասել է Մասյացոտնի թեմի նորանշանակ տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
«Ես 15 տարի քրեակատարողական հիմնարկներում եմ ծառայել, եւ երբ այս փոթորկում, երբ պառակտված է մեր եկեղեցին ներսից, դրվեց այս ընտրությունը թեմի քահանայաց դասի եւ Վեհափառ Հայրապետի կողմից, ես չէի կարող այո չասել։ Ես որոշեցի հույսս դնելով Աստծո ու հավատացյալների վրա, գալ Մասյացոտնի թեմ՝ ծառայելու, հոգեւոր գործունեություն ծավալելու՝ առանց ինտրիգների։ Եկել եմ ծառայելու եւ ակնկալում եմ ձեր անկեղծ աղոթքը»,– ասել է նա։
Նշենք, որ երեկ պաշտոնանկ է արվել թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը։