|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.38 |
| EUR | ⚊ | € 413.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.2722 |
| GBP | ⚊ | £ 480.72 |
| GEL | ⚊ | ₾ 138.89 |
Բրիգադային գեներալ Ահմադ-Ռեզա Փուրդաստանը, ընդգծելով նահատակ Մոհսեն Ֆախրիզադեի անհատականության գծերը, հայտարարել է. «Նահատակ Ֆախրիզադեն բարոյականության և գիտական առումով եղել է խորաթափանց մարդ, իսկ թշամիները սպանել են այդ մեծ մարդուն վախից և հիասթափությունից»։
«Թշնամիները վախենում են իսլամական Իրանի գիտական հեղինակությունից, քանի որ գիտական հեղինակությունը երկրի՝ իմպերիալիզմից անկախության հիմքն է»,- հավելել է նա:
Իրանի պաշտպանության նախարարությանը և զինված ուժերին աջակցող՝ հետազոտությունների և նորարարության կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեն նահատակվել էր Թեհրանի հյուսիսային ծայրամասում գտնվող Աբսարդ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում: