Միասին կարող ենք
կարևոր
802 դիտում, 2 ժամ առաջ - 2026-03-12 11:01
Քաղաքական

Մեր դեմ սանձազերծված պայքարից պարզ է, որ Հայ դատի համակարգից վախենում ու դրա գործունեությունից անհանգստանում են մեր թշնամիները․ Գևորգ Ղուկասյան

Մեր դեմ սանձազերծված պայքարից պարզ է, որ Հայ դատի համակարգից վախենում ու դրա գործունեությունից անհանգստանում են մեր թշնամիները․ Գևորգ Ղուկասյան

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը գրում է.

«Ուրեմն, մենք ճիշտ ուղու վրա ենք, ինչ որ մի տեղ, ինչ որ բան մենք ճիշտ ենք անում։

Բառացիորեն մի քանի օր առաջ պարզվեց Էյփշթեյնի մոլագարների կղզում Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութողլուի մասնակցությամբ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ դավադրությունը, հիմա էլ այսօրվա հրապարակումը…

Մեր դեմ սանձազերծված պայքարի հերթական փուլի ծավալն ու ընդգրկումը լավագույն ապացույցն է՝ Հայ դատի համակարգից վախենում ու դրա գործունեությունից անհանգստանում են մեր թշնամիները…

Եվրոպայից մինչև ԱՄՆ, Կանադայից մինչև Հարավային Ամերիկա, Ավստրալիայից մինչև Մերձավոր Արևելք՝ հսկայական ֆինանսական ռեսուրսների ներգրավմամբ, ադրբեջանաթուրքական տանդեմը, Հայ դատի համակարգի դեմ իրականացնում է ստի ու կեղծիքի արշավ…»։