կարևոր
3595 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-01 13:05
Տարածաշրջան

Իրանի թշնամիները փորձում են երկրում «սիրիական սցենար» կյանքի կոչել՝ մասնատելով այն

Իրանի թշնամիները փորձում են երկրում «սիրիական սցենար» կյանքի կոչել՝ մասնատելով այն

Որպեսզի պարզ դառնա, թե ինչ սցենար են փորձում իրականացնել Իրանում

Զանգվածային անկարգություններն Իրանում թեւակոխում են երրորդ շաբաթը։ Այն, որ իրանական հասարակության մոտ /ինչպես բոլոր հասարակությունները/ օբիեկտիվ եւ սուբիեկտիվ պատճառներով կան կուտակված դժգոհություններ եւ բարեփոխման պահանջներ հարցի միայն մեկ կողմն է։ Իրականում, սակայն, հասարակական դժգոհության եւ բողոքի ալիքը շատ արագ վերածվել է գործիքի, որի միջոցով Իրանի թշնամիները փորձում են կազմաքանդել երկիրը։

Ուշադրությամբ դիտեք այս տեսահոլովակը (48 վայրկյան), որի ընթացքում Սաուդյան Արաբիայի հեռուստալիքներից մեկով հանդես եկող փորձագետը հստակ նշում է. "Մեր նպատակն Իրանի կազմաքանդումն է։ Իրանը պետք է մասնատվի։

... Խնդիրը ստեղծվեց այն ժամանակ, երբ ձեւավորվեց Սեֆյան Իրանը, երբ ստեղծվեց շիիզմը։

... Պրոբլեմը իրանցիներն են, իրանական պետություն չպետք է գոյություն ունենայ։

Իրանը պետք է վերածվի մի փոքր պետության՝ մեր վերահսկողության ներքո։

Մենք ցանկանում ենք, որ Իրանը մասնատվի։ Իրանի բարձրավանդակը պետք է մասնատել երեք֊չորս փոքր պետությունների"։

Նպատակը հստակ է՝ ԻՐԱՆԻ ՄԱՍՆԱՏՈՒՄԸ՝ ՍԻՐԻԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ ԻՐԱՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԲԵՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ։

Թերեւս արդեն պարզ է, թե իրավիճակն ինչու է առավել թեժ հատկապես՝ էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում։ Վկան՝ Սիստան եւ Բալուչիստան նահանգը, որի կենտրոն Զահեդան քաղաքը երեկ փաստացի վերածվել էր մարտադաշտի։

Արամ Շահնազարյան

Թեհրանի «Ալիք» օրաթերթի կայքէջի (Alikonline) պատասխանատու-խմբագիր