|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վերջին մի քանի օրերին հեքիաթներ հյուսող և աջուձախ հայկական բնակավայրերին թուրքական անիմաստ անուններ շռայլող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հրադադար կարող է հաստատվել, եթե ի կատար ածվեն իր երեք անհեթեթ պայմանները, որոնք պետք է ապահովվեն Մինսկի խմբի համանախագահների ու այլ երկրների կողմից:
Դրան զուգահեռ, նա նաև սիրաշահել է «մեծ եղբորը» և նշել է, որ Թուրքիան հզոր երկիր է, աշխարհում մեծ ազդեցություն ունի և պետք է բանակցային գործընթացին մասնակից դառնա:
Տարածաշրջանը մշտապես լարվածության մեջ պահող Ալիևը նշել է, որ արդեն ժամանակն է եկել, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի: