|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Պակիստանի վարչապետ Իմրան Խանը անհրաժեշտ է համարում Աֆղանստանի հարևան երկրների, ինչպես նաև Թուրքիայի մասնակցությունը աֆղանական խնդրի լուծմանը:
Ուզբեկստանի առաջնորդ Շավքաթ Միրզիեևի հետ բանակցություններից հետո Խանը հայտարարել է, որ այդ խնդրի լուծման մեջ պետք է ներգրավվեն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Պակիստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը: Նա Թուրքիային ևս ներառել է այս ցուցակում:
Այս կապակցությամբ նա առաջարկել է մշակել և անցկացնել այդ պետությունների ղեկավարների գագաթնաժողով Աֆղանստանում խաղաղ կարգավորման խնդիրների վերաբերյալ: «Մենք եկել ենք համաձայնության, որ Աֆղանստանի խնդիրների լուծումը հնարավոր է միայն քաղաքական ճանապարհով»,- ընդգծել է Պակիստանի վարչապետը:
«Մենք մանրամասն քննարկել ենք Աֆղանստանում տիրող իրավիճակը: Մեր երկրները, որպես Աֆղանստանի մերձավոր հարևաններ, շահագրգռված են այս երկրում խաղաղության և կայունության շուտափույթ հաստատմամբ, և համակողմանիորեն կնպաստեն դրան»,- իր հերթին ասել է Միրզիեևը: