|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Պակիստանը և Աֆղանստանը համաձայնության են եկել 48 ժամով դադարեցնել կրակը՝ երկու երկրների սահմանին վերջին օրերին տեղի ունեցած բախումներից հետո։ Այս մասին հայտարարություն է տարածել Պակիստանի ԱԳ նախարարությունը։
Նշվում է, որ հրադադարը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ին՝ Աֆղանստանի թալիբան վարչակարգի խնդրանքով։
«Պակիստանի կառավարությունը և աֆղան թալիբների ռեժիմը փոխադարձ համաձայնությամբ որոշել են առաջիկա 48 ժամում դադարեցնել կրակը։ Այս ընթացքում կողմերը անկեղծ ջանքեր կգործադրեն՝ կառուցողական երկխոսության միջոցով գտնելու այս բարդ, բայց լուծելի խնդրի դրական լուծում»,– ասված է հայտարարության մեջ։
Վերջին օրերին Պակիստանի և Աֆղանստանի սահմանային շրջաններում տեղի են ունեցել զինված բախումներ, ինչի հետևանքով երկու կողմերն էլ ունեցել են զոհեր և վիրավորներ։