Միասին կարող ենք
կարևոր
967 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-27 13:58
Աշխարհ

Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ ռազմական գործողության ավարտի մասին

Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ ռազմական գործողության ավարտի մասին

Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Պակիստանի դեմ ռազմական գործողության ավարտի մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ուրբաթ գիշերը Աֆղանստանի զինված ուժերը հայտարարել էին, որ ի պատասխան Պակիստանի կողմից իրականացված ռմբակոծությունների՝ լայնամասշտաբ հարձակողական ռազմական գործողություններ են սկսել պակիստանյան ուժերի կենտրոնների և օբյեկտների դեմ՝ երկրները սահմանազատող Դյուրանդի գծի երկայնքով։

«Կեսգիշերին, Իսլամական Էմիրության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ուղղակի հրամանով, ռազմական գործողությունը հաջողությամբ ավարտվել է»,- ասված է պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ։

Ասվում է, որ Աֆղանստանը գիշերը հասցրել է վճռական հարվածներ՝ պատասխանելով աֆղանական տարածքի դեմ պակիստանյան ռազմական վարչակարգի հանդուգն ագրեսիային, որը հանգեցրել է անմեղ կանանց և երեխաների մահվան։

«Ուղիղ ժամը 20:00-ին մեր ուժերը հարված են հասցրել պակիստանյան ռազմական հենակետերին Դյուրանդի գծի երկայնքով՝ արևելյան և հարավարևելյան նահանգներում, ներառյալ՝ Պակտիկան, Պակտիան, Խոստը, Նանգարհարը, Կունարը և Նուրիստանը»,- հստակեցվում է հայտարարության մեջ։