|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի մարտական ստորաբաժանումների դուրս բերումն Իրաքից ավարտվել է, երկրում մնացել են միայն օտարերկրյա ռազմական խորհրդատուները. հայտնում է INA գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի զինված ուժերի միացյալ հրամանատարական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Թահսին ալ Խաֆաջին։
«Օտարերկրյա զինված ուժերի առաքելությունը մարտական առաքելությունից վերածվել է խորհրդատվականի... Իրաքում օտարերկրյա զորքերից միայն սահմանափակ թվով խորհրդականներ են մնացել»,- չորեքշաբթի ասել է նա:
2020 թվականի հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ քվեարկեց օտարերկրյա զորքերի դուրս բերման օգտին, ինչպես նաև կողմ արտահայտվեց ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի հետ համագործակցության ձևաչափի վերանայմանը: Այս միջոցները պատասխան էին Բաղդադի օդանավակայանի տարածքում ԱՄՆ-ի գործողությանը, որի արդյունքում նույն թվականի հունվարի 3-ի գիշերը իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին և իրաքյան շիա աշխարհազորայինների ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսը սպանվեցին։ Այս իրադարձություններից հետո ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան իրաքյան զինվորականներին է փոխանցել մի շարք օբյեկտներ, որտեղ նախկինում տեղակայվել էին ամերիկյան զինվորականները, այդ թվում՝ մի շարք ավիաբազաներ և կոալիցիայի ռազմական խորհրդատուների շտաբները: