|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին երկրում անցկացված հանրաքվեից հետո հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ հավատում է`Քուրդիստանի ապագան լուսավոր է լինելու:
Ըստ Mynet-ի՝ Բարզանին նաև կոչ է արել Բաղդադին՝ հարգել հանրաքվեին մասնակցած միլիոնավոր մարդկանց ազատ կամքը: Նա հորդորել է Բաղդադին` չբարկանալ, քանի որ, նրա խոսքով, քրդերին նման քայլի դրդողը եղել է հենց Բաղդադը:
«Սպառնալիքների և պատժամիջոցների փոխարեն կոչ եմ անում նստել լուրջ բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Բարզանին: