|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրաքի բանակի միացյալ հրամանատարության խոսնակ գեներալ-մայոր Թահսին ալ Խաֆաջին ասել է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի մի քանի ստորաբաժանումներ Իրաքը կլքեն մինչև սեպտեմբերի վերջը. հաղորդում է USA Today-ը:
«Սեպտեմբերի վերջին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի երեք ստորաբաժանում կլքի Իրաքը»,- ըստ իրաքյան Rudaw հեռուստաալիքի՝ ասել է նա։
Միևնույն ժամանակ, գեներալ-մայորը մատնանշել է, որ «Իրաքին այլևս անհրաժեշտ չէ իր տարածքում ունենալ օտարերկրյա մարտական ուժեր»:
2020 թվականի հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանը բանաձև ընդունեց՝ պահանջելով բոլոր օտարերկրյա ուժերի ամբողջական դուրսբերում պետության տարածքից: