|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ պետդեպարտամենտը տեղյակ է Բաղդադում ԱՄՆ դեսպանատան հրթիռակոծման փորձի մասին: Նման միջադեպերը վտանգ են ներկայացնում բոլորի համար. հայտարարել է պետդեպարտամենտի խոսնակը:
«Մենք գիտենք հաղորդումների մասին, որ հրթիռը ընկել է միջազգային գոտում», - հաստատել է Պետդեպարտամենտը:
Բանախոսը հայտնել է, որ հետաքննությունը ղեկավարել են իրաքյան անվտանգության ուժերը: Հնարավոր հրթիռային գրոհները վտանգավոր են ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև Իրաքի կառավարության, դիվանագիտական ներկայացուցչությունների և կանաչ գոտու շրջակայքում գտնվող բլոկներում ապրող մարդկանց համար. ավելացրել է նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, հուլիսի 5-ի գիշերը ամերիկյան Patriot հակաօդային հրթիռային համակարգերը հետ են մղել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հրթիռային հարվածները: Հրթիռը ընկել է դեսպանատան մերձակայքում գտնվող, այսպես կոչված, «կանաչ գոտում» գտնվող բնակելի շենքի վրա: