|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Ուկրաինայի արևելքում՝ հումանիտար ճգնաժամը կանխելու համար: Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոների հայտարարության մեջ:
Թոները նշել է, որ ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած վերջին իրադարձություններով: Նրա խոսքով՝ մարտական գործողությունները հանգեցրել են ուկրաինացի զինծառայողների և քաղաքացիական անձանց շրջանում տասնյակ զոհերի:
Թոների խոսքով՝ 17 հազար քաղաքացիական անձինք, 25 հազար երեխա մնացել է առանց ջրի, ջեռուցման և էլեկտրականության: Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Մինսկի համաձայնագրերի լիարժեք իրականացումը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Դոնբասում կոնֆլիկտող կողմերը հայտնել են մարտական զոհերի մասին: