|
Փոխարժեքներ
02 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.26 |
| EUR | ⚊ | € 422.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.2019 |
| GBP | ⚊ | £ 492.92 |
| GEL | ⚊ | ₾ 138.9 |
ԱՄՆ Պետդեպարտամենտը երեքշաբթի օրը անվտանգության նոր նախազգուշացումներ է հղել Մերձավոր Արևելքում ամերիկյան դեսպանատներին՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին լարվածության և հարձակումների թվի աճի ֆոնին:
Նախազգուշացումները տարածվել են տարածաշրջանում ԱՄՆ գրեթե բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում, այդ թվում՝ Իսրայելում ԱՄՆ դեսպանատանը։
Պետքարտուղարությունը Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել առավել զգոնություն ցուցաբերել և հաշվի առնել ավիաչվերթների չեղարկման, օդային տարածքի փակման և տրանսպորտային հաղորդակցության այլ խափանումների հնարավորությունը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները հարվածում է իրանական թիրախներին՝ ի պատասխան Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցում ծովային ականներ տեղադրելու անհաջող փորձի։
Իրանն էլ հայտարարել էր, որ պատասխան հարձակում է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական բազաների վրա։