Միասին կարող ենք
կարևոր
685 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-22 22:47
Աշխարհ

Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական պատրաստականության վիճակում են

Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական պատրաստականության վիճակում են

Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ զինված ուժերը մնում են մարտական գործողություններ մղելու բարձր ​​պատրաստականության վիճակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

Ամերիկյան ուժերի գործողություններին նվիրված՝ Կառույցի կայքում հրապարակված տեսանյութում նշվում է, որ զորքերը Իրանի հետ հրադադարի ժամանակն օգտագործում են բարձր պատրաստվածության վիճակում մնալու, վերազինվելու և մատակարարումներն ապահովելու համար։

«Մենք վերազինվում ենք։ Համալրում և ճշգրտում ենք մեր մարտավարությունը, մեթոդները և ընթացակարգերը։ Աշխարհում չկա այլ բանակ, որը հարմարվում է այնպես, ինչպես մենք։ Հենց դա ենք անում հիմա՝ հրադադարի ժամանակ»,- հոլովակում հնչում է CENTCOM-ի ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերի այս հայտարարությունը։