|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել շրջափակումը և հանել պատժամիջոցները Կուբայի նկատմամբ։ Այս մասին հայտարարել են Չինաստանի ԱԳՆ-ից:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որը կարգադրում է սահմանափակումներ մտցնել ցանկացած օտարերկրյա ֆինանսական կազմակերպության դեմ՝ հօգուտ ԱՄՆ արգելափակող պատժամիջոցների տակ գտնվող Կուբայի ֆիզիկական և իրավաբանական անձանց գործարքներ իրականացնելու համար:
«Չինաստանը հաստատակամորեն աջակցում է Կուբային իր պետական ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության հարցում, վճռականորեն հանդես է գալիս Կուբայի ներքին գործերին միջամտելու դեմ և կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել շրջափակումը և չեղարկել Կուբայի դեմ պատժամիջոցները, ինչպես նաև հարկադրանքի և ճնշման ցանկացած ձև», - ասված է Չինաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ: