|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն անձամբ է ներգրավված Բաքվի և Երևանի միջև ճգնաժամի կարգավորման գործընթացում։ Այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը։
«Սա այն տարածաշրջանն է, որում պետքարտուղարն անձամբ խորապես ներգրավված է: Իր պաշտոնավարման ընթացքում նա պարբերաբար շփվել է այդ երկու երկրների հետ»,- ասել է նա ճեպազրույցում:
«Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կշարունակենք աշխատել այդ նպատակով»,- հավելել է Պատելը։ա