|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի ԱԻՆ-ը մանրամասներ եւ լուսանկարներ է հրապարակել նախօրեին կառավարության մասնաշենքերից մեկում բռնկված հրդեհի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին, ժամը 22:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:
Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու հերթապահ բժիշկը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:31-ին, մարվել՝ 22:44-ին:
Մասամբ այրվել են աշխատասենյակի (20 քմ) գույքը (գրասեղան, պահարան, համակարգիչ, տպիչ, հեռախոս), շերտավոր վարագույր, մանրահատակ եւ ջերմահարվել՝ մեկ պատուհան:
Կան ծխահարված աշխատակիցներ: Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկն անվտանգության 8 աշխատակցի ցուցաբերել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:
.jpg)
.jpg)