|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր մոսկովյան աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահը հաստափոր թղթապանակ է փոխանցել Կրեմլին, որտեղ ընդգրկված են բոլոր այն հակառուսական եւ հակապուտինյան միջոցառումները, հայտարարությունները, որոնց մասնակցել է եւ արել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջին տարիներին՝ մինչեւ ԱԽՔ դառնալը:
Սրանով ադրբեջանական իշխանությունը ոչ միայն փորձում է ապացուցել, որ Գրիգորյանը երդվյալ հակառուս է եղել եւ հիմա անգամ եթե նման հայտարարություններ չի անում, երբեք ռուսների իրական «բարեկամը» չի կարող դառնալ, այլեւ փորձում է ՀՀ իշխանությունների հանդեպ կասկած սերմանել, որ եթե Արմեն Գրիգորյանին այս ընթացքում չեն հեռացրել պաշտոնից, ուրեմն ողջ ՀՀ իշխանությունն է հակառուսական գծի մեջ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: