կարևոր
424 դիտում, 49 րոպե առաջ - 2026-09-24 21:56
Քաղաքական

Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽ

Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽ

Երևանի հայտարարությունները Հայաստանի բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու անցման վերաբերյալ առայժմ կրում են հռչակագրային բնույթ։

Ինչպես փոխանցում է РИА Новоисти-ն, այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։

«Կարծում եմ՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունները զինված ուժերը եվրատլանտյան չափանիշներին անցնելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցների մասին, ինչպես նաև այդ ուղղությամբ որոշակի քայլերի և գործողությունների ցուցադրումը, առայժմ առավելապես կրում են հռչակագրային և քաղաքական բնույթ»,- ասել է Սալյուկովը՝ հավելելով, որ Հայաստանի զինված ուժերի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին իրական անցումը երկարատև, բարդ գործընթաց է, որը պահանջում է մեծ բյուջետային ծախսեր՝ Հայաստանի անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով։