|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Երկրի ներսում, դրսում որևէ մեկն արդեն կասկած չունի, որ Գագիկ Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները, վերջինիս ազատությունից զրկելը բացառապես քաղաքական բնույթ ունեն` ԵԽԽՎ զեկույցը վկա:
Այս պայմաններում դատարանն այսօր ոչ միայն չվերանայեց Ծառուկյանի` խափանման միջոցի վերանայման հարցը, այլ 3 ամսով էլ ավելացրեց նրա մերձավոր զինակցի` Սեդրակ Առուստամյանի կալանավորման ժամկետը:
Իշխանությունն առկա ճնշումների շրջանակներում, ազատությունից զրկել է Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող մեծ թվով անձանց, որով փորձ է արվում ընդհանուր հարվածներին առավել էմոցիոնալ ֆոն հաղորդել»:
Գագիկ Ծառուկյանը մեղադրվում էՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (երկու դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (երկու դրվագ) և 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) նախատեսված հանցանքների կատարման մեջ։ Խոսքը խարդախության, շորթման, փողերի լվացման հոդվածների մասին է։
Գագիկ Ծառուկյանի գործով դատական հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 4-ին։