կարևոր
277 դիտում, 51 րոպե առաջ - 2026-09-24 23:40
Աշխարհ

Ես պատրաստ եմ Թրամփի հետ ղեկավարել չին-ամերիկյան հարաբերությունների այս մեծ նավը. Սի Ծինփին

Ես պատրաստ եմ Թրամփի հետ ղեկավարել չին-ամերիկյան հարաբերությունների այս մեծ նավը. Սի Ծինփին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը կայացած բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ պատրաստ է պահպանել կանոնավոր շփումներ բարձր մակարդակում՝ չին-ամերիկյան հարաբերությունները կայունացնելու համար։

Ինչպես հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, Սի Ծինփինն ընդգծել է, որ պետությունների ղեկավարների փոխադարձ այցերը, որոնք տեղի են ունեցել կես տարուց էլ քիչ ժամանակահատվածում, աննախադեպ երևույթ են չին-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ։ 

«Ես պատրաստ եմ տարբեր խողովակներով կապ պահպանել նախագահ Թրամփի հետ՝ միասին ղեկավարելու այս մեծ նավը, որը չին-ամերիկյան հարաբերություններն են, և դրանց համար բացելու ավելի կայուն, առողջ ու տեւական ապագա»,-նշել է Չինաստանի ղեկավարը։

Հիշեցնենք՝ Սի Ծինփին Միացյալ Նահանգներում կլինի սեպտեմբերի 23-ից 25-ը։ Սա ավելի քան տասը տարվա ընթացքում Չինաստանի առաջնորդի առաջին պետական ​​այցն է երկիր։