կարևոր
3607 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-08 19:51
Աշխարհ

Պեկինը չի ընդունի ԱՄՆ-ի միջամտությունը չին-եվրոպական հարաբերություններում․ Չինաստանի արտգործնախարար

Պեկինը չի ընդունի ԱՄՆ-ի միջամտությունը չին-եվրոպական հարաբերություններում․ Չինաստանի արտգործնախարար

Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը սաուդյան Asharq Al-Awsat թերթին տված հարցազրույցում ասել է, որ Չինաստանի իշխանությունները չեն ընդունի ԱՄՆ-ի միջամտությունը Եվրոպայի հետ իրենց հարաբերություններին։

Նա պարզաբանել է, որ Պեկինը մտադիր չէ Եվրամիությունում զբաղեցնել Վաշինգտոնի տեղը։

«Միեւնույն ժամանակ մենք չենք ընդունի ամերիկյան կողմի՝ չին-եվրոպական հարաբերություններին միջամտելու եւ խաթարելու գործողությունները»,- ընդգծել է ԱԳՆ ղեկավարը։

Ցին Գանը պարզաբանել է, որ Պեկինի եւ Բրյուսելի հարաբերությունները ուղղված չեն որեւէ երրորդ կողմի դեմ։

Նաեւ Չինաստանի ԱԳ նախարարն ասել է, որ երկիրը կաջակցի Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը եւ «կդիմակայի ԱՄՆ-ի հեգեմոնիային»։

Մինչ այս Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինը հայտարարել էր, որ չինական ընկերությունների դեմ ԵՄ հնարավոր պատժամիջոցները կխախտեն Չինաստանի եւ ԵՄ-ի վստահությունն ու համագործակցությունը։