|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պեկինը մտադիր է ամենատարբեր ասպարեզներում, մասնավորապես` առեւտրա-տնտեսական ոլորտում ընդլայնել Թեհրանի հետ հարաբերությունները: Այդ մասին ԻՌՆԱ-ի հետ զրույցում ասել է Չինաստանի ԱԳ փոխնախարար Ժանգ Ջունը՝ հավելելով, որ պաշտոնական Պեկինը ցանկացած դեպքում պաշտպանելու է երկկողմ հարաբերությունները:
«Տնտեսական ոլորտը Չինաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների կարեւորագույն ասպարեզներից է, եւ Պեկինն ու Թեհրանը մեծ ու վստահելի առեւտրային գործընկերներ են»,- նշել է չինացի բարձրաստիճան դիվանագետը՝ հավելելով, որ Չինաստանը փորձում է ամենատարբեր ոլորտներում ընդլայնել եւ ամրապնդել Իրանի հետ հարաբերությունները:
Անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին՝ Ժանգ Ջունն ընդգծել է, որ պաշտոնական Պեկինի համար չափազանց կարեւոր է տարբեր երկրների հետ առեւտրա-տնտեսական հարաբերությունների համար կայուն ու ապահով միջավայրի առկայությունը եւ հենց այդ պատճառով էլ փորձում է պաշտպանել Իրանի շահերը` ապահովելով չինական ընկերությունների ակտիվ ներգրավվածությունն իրանական շուկայում: