|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ուկրաինական ճգնաժամի ֆոնին ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի հետ. ըստ ИТАР-ТАСС-ի` գրում է գերմանական Spiegel Online-ը:
Պարբերականի տրամադրության տակ է հայտնվել ՆԱՏՕ-ի փաստաթուղթը Մոլդովայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումների մասին: Ըստ պարբերականի` կքննարկվեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների բանակների հետ այդ երկրների բանակների համատեղելիության մակարդակը բարձրացնելու հնարավորությունները:
Երեք երկրներից յուրաքանչյուրի համար, Spiegel Online-ի համաձայն, նախատեսվում է անհատական միջոցառումների համալիր: Օրինակ` Քիշինև կուղարկվի կապի սպա, Ադրբեջանի հետ կուժեղացվի համագործակցությունն էներգետիկ և կիբերանվտանգության ոլորտում, իսկ Հայաստանում ՆԱՏՕ-ն առաջնահերթ է համարում երկրի զինված ուժերի անձնակազմի որակավորման բարձրացումը: