|
Փոխարժեքներ
09 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները։ Այս մասին հաղորդել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքմենստանում՝ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գագաթնաժողովի և Կասպից ծովի շրջակա միջավայրի պահպանության հարցերով տարածաշրջանային գագաթնաժողովի շրջանակում։
Հանդիպման ընթացքում Իրանի նախագահը ընդգծել է Թեհրանի և Երևանի միջև համագործակցության զգալի ներուժը՝ բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման հույս հայտնելով։
«Իրանը և Հայաստանը պետք է ամրապնդեն համագործակցությունն ու փոխգործակցությունը։
Առավել սերտ համակարգումն ու համագործակցությունը կօգնեն ամրապնդել փոխադարձ վստահությունը, խորացնել փոխըմբռնումը և էլ ավելի ուժեղացնել երկկողմ հարաբերությունները»,-հայտարարել է Փեզեշքիանը։