Միասին կարող ենք
կարևոր
694 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-04 14:37
Աշխարհ

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռшզմական համագործակցությունը

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռшզմական համագործակցությունը

Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մաջիդ Իբն Ռեզան Թեհրանում Պակիստանի բանակի հրամանատար, ֆելդմարշալ Սայիդ Ասիմ Մունիրի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է խորացնել պաշտպանական ոլորտում համագործակցությունը Իսլամաբադի հետ։ Այդ մասին տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը։

Հանդիպման ընթացքում Մաջիդ Իբն Ռեզան շնորհակալություն է հայտնել Պակիստանին՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը ցուցաբերած սկզբունքային աջակցության համար։

Նա նաև ընդգծել է երկու երկրների միջև պաշտպանական և անվտանգության ոլորտներում համագործակցության ընդլայնման, տարածաշրջանային անվտանգության մեխանիզմների ձևավորման, ինչպես նաև սիոնիստական ռեժիմի սպառնալիքներին համատեղ հակազդելու կարևորությունը։

Իր հերթին, Պակիստանի բանակի հրամանատար Սայիդ Ասիմ Մունիրը, որը Թեհրանում է՝ հանգուցյալ հոգևոր առաջնորդի հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով, բարձր է գնահատել Իրանի հյուրընկալությունը և ցավակցություն հայտնել երկրի իշխանություններին ու ժողովրդին։