|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կասպյան ռազմական ինստիտուտի տվյալների համաձայն` Ադրբեջանը 2017-ի առաջին կեսին կորցրել է անվտանգության և պաշտպանության ոլորտներում ծառայություն իրականացնող 38 զինծառայողի. հայտնում է meydan.tv-ն:
Զինծառայողներից 16-ը մահացել են մարտական, 22-ը` խաղաղ պայմաններում: Հաղորդվում է, որ զինծառայողներից 16-ը մահացել է հայ-ադրբեջանական սահմանին, 3-ը՝ հիվանդության պատճառով, 3-ը դարձել է դժբախտ պատահարի զոհ, 4-ը ինքնասպան է եղել, 7-ը մահացել են անհայտ պայմաններում, 2-ը՝ սպանվել զինծառայող ընկերների կողմից, 3-ը վթարի հետևանքով են մահացել:
Հարկ է նշել, որ Ադրբեջանը միշտ հմտորեն թաքցնում է իր զոհերի թիվը, և հարց է` դեռ քանի զոհ կա, որ չի ներառվել զեկույցի ցուցակում: