|
Փոխարժեքներ
25 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
ԱԺ «Հայաստան» խմբացության քարտուղար Արթուր Խաչատրյանը գրում է․
3 տարի առաջ Արցախի Հանրապետության Իվանյան համայնքի մոտ տեղակայված վառելիքի պահեստում հուժկու պայթյունի զոհ դարձան 219 մարդ՝ քաղաքացիական անձիք, զինվորականներ, աշխարհաղորայիններ, ուժային կառույցների ծառայողներ: Եվս 22 անձ անհետ կորան, ավելի քան 300-ը ստացան ծանր վնասվածքներ։
Պայթյունը տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի օրերին, երբ տասնապատիկ անգամ ռազմական առավելություն ունեցող ոսոխը, համառ մարտերից հետո, արդեն ճեղքել էր Պաշտպանության բանակի պաշտպանած բնագծերը և մոտենում էր Ստեփանակերտին ու 2020 թվականից հետո դեռևս Արցախի վերահսկողության տակ մնացած բնակավայրերին:
Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չեւ լինի պատերազմը, չէր լինի պայթյունը: Ուստի, պայթյունի զոհերը պետք է հավասարեցվեն պատերազմական զոհերին, նրանց ընտանիքների անդամներին պետք է տրվի համարժեք կարգավիճակ:
Ցավոք, պայթյունից երեք տարի անց, պայթյունի զոհերի հարազատները որևէ կարգավիճակ չունեն, ՀՀ կառավարությունից որևէ աջակցություն չեն ստացել, ապրում են ծայրահեղ կարիքի մեջ:
Վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհված և տուժած մեր հայրենակիցների խնդիրը միշտ եղել է իմ ուշադրության կենտրոնում ու կշարունակի լինել, քանի դեռ նրանց օրինական պահանջները չեն բավարարվել: