|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի պարագայում դատավորները այս պահին նույնիսկ գործունեություն չեն էլ կարող իրականացնել․ Մխիթար Զաքարյանի դեպքում դատավորը բացարկ է ներկայացրել, Արթուր Սարգսյանի դեպքում էլ առկա է, որքանով գիտեմ, դատավորի առողջական խնդիր։ Այս մասին «Վարդաշեն» ՔԿՀ-ի մոտ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Այս դեպքում գործում է մեկ այլ ռեժիմ․ նույն Դատախազությունը ունի լիազորություն ՝ ապահովելու կալաավորների և պատժի կրման ընթացքում օրինականությունը։ Այստեղ ՔԿ ծառայությունը չունի որևէ հնարավորություն մեր ընկերներին պահելու, չունի, որովհետև դրա իրավական հիմքը գոյություն չունի»,- ասաց Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։