|
Փոխարժեքներ
25 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը։ Դիմումների ընդունումը կմեկնարկի սեպտեմբերի 27-ին։
Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է աջակցել բարեգործության, մշակույթի և կրթության ոլորտներում իրականացվող ծրագրերին։ Մրցանակակիրները իրենց նախաձեռնությունների զարգացման համար կստանան մինչև 10 միլիոն ռուբլի նվիրատվություն։
Մրցանակի ժյուրիի նախագահ և խորհրդի ղեկավար Վերոնիկա Զոնաբենդի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է աջակցել այն մարդկանց, որոնք, չնայած դժվարություններին, շարունակում են ստեղծել և զարգացնել նոր գաղափարներ։
«Մեզ համար կարևոր է գտնել նրանց, ովքեր տեսել են մյուս ափը և արդեն կամուրջ են կառուցում դեպի այն, ինչ նախկինում անհնար էր թվում»,- նշել է Զոնաբենդը։
Դիմումների ընդունումը կտևի մինչև նոյեմբերի 27-ը։ Դրանք կգնահատեն 45 մասնագետներ։
Մրցանակը կտրվի երեք անվանակարգում՝ «Կամուրջ դեպի ապագա․ բարեգործություն», «Կամուրջ դեպի ապագա․ կրթություն» և «Կամուրջ դեպի ապագա․ մշակույթ»։