|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.38 |
| EUR | ⚊ | € 413.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.2722 |
| GBP | ⚊ | £ 480.72 |
| GEL | ⚊ | ₾ 138.89 |
Միացյալ Նահանգները, Կանադան և ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցները պատրաստ են անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային, սակայն միայն Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, սեպտեմբերի 24-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն։
Նա նշել է, որ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գլխավորած «ցանկացողների դաշինք»-ն աշխատում է անվտանգության երաշխիքների մեխանիզմի մշակման ուղղությամբ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գտնում է, որ խաղաղության համաձայնագրի կամ երկարաժամկետ հրադադարի հաստատումից հետո անհրաժեշտ է կանխել նոր ռազմական գործողությունների բռնկմանը հանգեցնող իրավիճակի կրկնությունը։
Ավելի վաղ «ցանկացողների դաշինք»-ի երկրները և ԱՄՆ-ը համաձայնեցրել էին ապագա երաշխիքների համակարգի հիմնական տարրերը։ Դրանք ներառում են հրադադարի մշտադիտարկման մեխանիզմը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ինչպես նաև ուկրաինական բանակին հետագա աջակցության ցուցաբերումը, բազմազգ ուժերի տեղակայման հնարավորությունը և ապագայում ռազմական գործողությունների բռնկման դեպքում Ուկրաինային օգնություն ցուցաբերելու պարտավորությունները։