|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման պայմաններով իր հուշագիրն ուկրաինացի բանակցորդներին տրամադրել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք ուղիղ բանակցությունների ընթացքում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նա հիշեցրել է, որ Ստամբուլում Մոսկվան և Կիևը պայմանավորվել են պատրաստել կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը ներկայացնող փաստաթղթեր՝ կայուն կարգավորման հասնելու համար։
«Մեր պատվիրակությունը՝ Վ. Ռ. Մեդինսկիի գլխավորությամբ, պատրաստ է այդ հուշագիրը տրամադրել Ուկրաինայի պատվիրակությանը և անհրաժեշտ բացատրություններ տալ առաջիկա երկուշաբթի օրը՝ հունիսի 2-ին, Ստամբուլում վերսկսվող ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում», - ասվում է Լավրովի հայտարարության մեջ, որը տարածել է ՌԴ արտգործնախարարությունը։
Լավրովի խոսքով՝ հուշագրում շարադրված է Ռուսաստանի դիրքորոշումը ճգնաժամի նախապատճառների հուսալի հաղթահարման բոլոր ասպեկտների վերաբերյալ։
Հիշեցնենք՝ բանակցությունների առաջին փուլը կայացել է մայիսի 16-ին, Ստամբուլում, որտեղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ գերիների փոխանակում է իրականացվել «1000-ը՝ 1000-ի դիմաց» ձևաչափով։