|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանը և Ադրբեջանը դեռ հեռու են ԼՂ հակամարտության կարգավորման որոշ առանցքային տեսակետների համաձայնեցումից: Այդ մասին Մոսկվայում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք ակնկալում ենք, որ ԼՂ հակամարտությունը կարգավորման ենթակա է: Այդ մասին են խոսում երկար տարիների շփումների արդյունքները, որոնց արդյունքում հաջողվել է մշակել կարգավորման ենթակա առանցքային հարցերի ընդհանուր ըմբռնումը: Դա և’ անվտանգության հետ կապված հարցեր են, և’ հումանիտար հարցեր, և’ Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձի հարցը, և’ ԼՂ-ի կարգավիճակի որոշման հարցը` այնտեղ բնակվող մարդկանց հաշվի առնելով: Նաև` միջազգային խաղաղապահ ուժերի պարամետրերի համաձայնեցման հարցը»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:
Լավրովը նշել է, որ այդ հարցերի մեծ մասը համաձայնեցված է:
«Սակայն երկու-երեք կոնկրետ թեմաներ, որոնք առանցքային են վերջնական փաթեթի համար, դեռ քննարկվում են: Չեմ ստի, մենք դեռ հեռու ենք դրանից, որ կողմերն այդ տեսակետների վերաբերյալ ընդհանուր մոտեցում մշակեն»,- ասել է նա: