|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերջերս աղմկահարույց փաստեր է բացահայտել. քաղաքացիները, որոնք զրկված են եղել մեքենա վարելու իրավունքից, արհամարհելով ՃՈ արգելքները, շահագործել են իրենց մեքենաները: Արդյունքում ՃՈ-ն 127 դեպքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն քրեական պատասխանատվության ենթարկելու օրինախախտներին:
«ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ ճանապարհային տեսուչը տվյալ պահին համացանցով հնարավորություն չունի ստուգելու` անձը զրկված է մեքենա վարելու իրավունքից, թե ոչ: Ոստիկանը միայն կասկածելու դեպքում ռադիոկապի միջոցով կարող է հարցում անել հերթապահ մաս, որտեղից իրեն տեղյակ կպահեն, բայց կասկածը միշտ չէ, որ առկա է»,– գրում է օրաթերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում