կարևոր
460 դիտում, 4 ժամ առաջ - 2025-08-28 14:01
Իրավական

Ռուբեն Մելիքյանն աղմկահարույց փաստեր է ներկայացնում

Ռուբեն Մելիքյանն աղմկահարույց փաստեր է ներկայացնում

 «Այն, ինչ քիչ առաջ տեղի ունեցավ շատ կարևոր է, և ,այո, ինչ խոսք նաև սենսացիոն է»,-ՖԲ ուղիղ եթերում ասաց իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ առ այսօր ապօրինություն կատարածոստիկանության որևէ աշխատակից առ այսօր պատասխանատվությու չի կրել։
 

«Մինչ օրս մենք որևէ հաջողություն չենք ունեցել։ Մենք ունեցել ենք Սամվել Վարդանյանի գործ, խայտառակ խոշտանգման գործ, այդ գործով առկա անձինք, ինչ ասես չենք արել, ինչ տեսակի դիմում ասես չենք գրել, ինքներս ենք քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն ներկայացրել,, ամեն ինչ մերժվել է։ Ունեցել եմ, օրինակ, դեռ Դիմադրության շարժման ժամանակ ձեռքը կոտրած մի քաղաքացու գործ․ քրեական վարույթ է նախաձեռնվել, քննել են, պարզել են, որ ամեն ինչ նորմալ է, կամ՝ «լավ են արել, որ ջարդել են այդ մարդու ձեռքը»։
 

Դատարանում քննվում է, օրինակ, Լևոն Քոչարյանի վերաբերյալ գործը։ Ակնհայտ, ոստիկանները տեսախցիկների տակ ուժ են գործադրում Լևոնի նկատմամբ, բայց ոչ թե իրենք են մեղադրյալի աթոռին հայտնվել, այլ Լևոն Քոչարյանն է այս պահին դատվում, չգիտեմ, տասնյակ ու տասնյակ գործեր կարող ենք հիշել, Դաշնակցության շենքի դիմաց տեղի ունեցած այդ խայտառակ դեպքը, երբ մի քանի տասնյակ ոստիկաններով հարձակվել էին Դաշնակցության մեր լավ ընկեր Աշոտ Սիմոնյանի վրա։

Այսինքն՝ մենք որևէ հաջողություն մինչ այսօր չենք ունեցել, որովհետև ինչպես հայտնի խոսքն է ասում՝ «մուրճն էլ է իրենց ձեռքը, մեխն էլ»։  Բայց այսօր մենք ունեցանք առաջին ու դեռևս միջանկյալ հաջողության դեպք, որն անչափ կարևոր է։   

Հունիսի 16-ին ոմանք կհիշեն մի խայտառակ դեպք տեղի ունեցավ Քասախում, երբ 24 նյուզի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ կիրառվեց բռնություն ոստիկանության մի ծառայողի կողմից․․․ Մենք բոլորս բորբոքվեցինք, բարկացանք և, անկեղծ ասած, կարծում էի, որ էլի ինչ որ ծածկադմփոցի պատմություն է լինելու, նույնիսկ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց մեր գործընկերներից Ռոման Երիցյանը չզլացավ, ժամանակ ծախսեց հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց։ Քրեական վարույթ նախաձեռնվեց, ի դեպ, նախաձեռնվեց դատախազության գրության հիման վրա, հետո նաև միացվեց Ռոմանի հանցագործության մասին հաղորդումը։
 

Հիշեցնեմ, հունիսի 16-ին քննիչը հրավիրեց, գնացինք, հարցաքննվեցինք, հետո այդ ոստիկանին հարցաքննեցին, հետո առերեսում արեցին մեր հետ։ Առերեսումը շատ հետաքրքիր անցավ, նա մեղքը չէր ընդունում, մեր պատկերացմամբ՝ դա ակնհայտ է։

Մեկ էլ այսօր տեղեկանում ենք, որ վարույթի ավարտ են հայտնում։ Ընդ որում, ոչ թե վարույթը կարճում են, այլ ուղարկում են դատարան։ Փաստորեն, օգոստոսի 26-ին տվյալ ոստիկանին, Ազարյան ազգանունով, մեղադրանք են առաջադրել ծանր՝ 441 հոդվածով, 4-8 ութ տարի ազատազրկում։  Տեղեկացանք, որ խափանման միջոցն ընտրվել է բացակայելու արգելքը, ամենամեղմ խափանման միջոցը։ Սա տվյալ իրավիճակում երևի օրինական խափանման միջոց է: Բայց խնդիրն այն է, որ Միքայել Սրբազանի նկատմամբ չպետք է կիրառվեր կալանքը որպես խափանման միջոց, կամ նախաքննության ընթացքում ինչո՞ւ է Ռուբիկ Հակոբյանի նկատմամբ մեկ ամիս և ավել  նախաքննության փուլում կիրառված էր կալանք խափանման միջոց, ինչո՞ւ է Սամվել Կարապետյանի նկատմամբ մինչև օրս կիրառված նման խափանման միջոց․․․»,-ասում է Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ խտրական մոտեցում է ցուցաբերվում։

Մանրամանս՝ տեսանյութում։