|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը դասական քարոզարշավ չի անի, ծրագիրն էլ չի քարոզի` մինչեւ իր պահանջը չբավարարվի՝ մինչեւ չիմանան, թե ՀՀ-ում իրականում քանի ընտրող կա: Այս մասին նա այսօր հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Yerkir.am-ը նրանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է` ինքնաբացարկ հայտնի: Պարզվեց` նախագահի այս թեկնածուն ինքնաբացարկը «քաղաքական առումով նվազ արդյունավետ ճանապարհ է» համարում, եւ նա բացառեց դա:
«Մենք իշխանությանն առաջարկում ենք երկխոսություն: Ոչ մի քարոզարշավ: Մմենք կարող ենք խոսել միայն ընտրությունների օրինականությունը ապահովելու մասին»,- հայտարարեց Արման Մելիքյանը: