|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է համերգների առցանց ցուցադրությունը։ Օգոստոսի 20-ին ժամը 19.00-ին ներկայացվելու է ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի համերգը‚ որը կայացել է «Music 20» առցանց միջազգային փառատոնի ընթացքում։ Համերգը ղեկավարում է դիրիժոր Ռուստեմ Աբյազովը։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից։
Համերգային ծրագրում ընդգրկված է Տիգրան Մանսուրյանի Ֆանտազիա թիվ 1 դաշնամուրի և լարային նվագախմբի համար‚ Վալենտին Սիլվեստրովի Էպիտաֆիա դաշնամուրի և լարային նվագախմբի համար ստեղծագործությունները։