|
Փոխարժեքներ
25 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.38 |
| EUR | ⚊ | € 413.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.2722 |
| GBP | ⚊ | £ 480.72 |
| GEL | ⚊ | ₾ 138.89 |
Օգոստոսի 13-ին, ժամը 17:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 10/2 հասցեում գտնվող Կոմպրեսատորների գործարանում:
Հրդեհի բարդության ԹԻՎ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Անհրաժեշտությունը վերանալու պատճառով չորս մարտական հաշվարկ ետ են վերադարձվել:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ինտերստանոկ ԲԲԸ-ին պատկանող կոմպրեսատորների գործարանի օդի կոմպրեսատորների շինությունում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ 18:00-ին: Ամբողջությամբ այրվել են շինության տանիքը (մոտ 40 քմ) և ներսում գտնվող 2 օդի կոմպրեսատոր: