|
Փոխարժեքներ
25 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ազատազրկման պահանջով բողոքի հայց էր ներկայացրել հայտնի դերասանուհի Սելին Շեքերջիի դեմ դեռևս 2013 թվականին համացանցում իր հասցեին վիրավորանք և սպառնալիք պարունակող հայտարարություններ հնչեցնելու համար:
Ըստ Demokrathaber-ի՝ Էրդողանը պահանջել էր 4 տարի և 4 ամսվա ազատազրկման ենթարկել դերասանուհուն, սակայն դեռևս անհայտ պատճառներով նա հետ է վերցրել իր բողոքը: Այդ մասին հայտնի է դարձել դատական նիստի ընթացքում, որին չի ներկայացել Շեքերջին: Դատավորը պահաջել է հաջորդ նիստին նրա պարտադիր ներկայությունը: