|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամպի դեմ մեղադրանք ներկայացրած կինը հետ է վերցրել հայցը, հայտնում է Риа Новости-ն: Ավելի վաղ Ջեյն Դոու կեղծանունով հանդես եկեղ կինը հայց է ներկայացրել նախագահի թեկնածու Թրամպի և միլիարդատեր Ջեֆրի Էպշտեյնի դեմ:
Վերջիններիս նա մեղադրել է նրանում, որ 1994 թվականին, երբ ինքը դեռ 13 տարեկան էր, բռնաբարել են իրեն. դա տեղի է ունեցել Էպշտեյնի տանը կազմակերպված խնջույքի ժամանակ: Ավելի վաղ տասնյակ կանայք ելույթներով են հանդես եկել Թրամպի դեմ՝ նրան մեղադրելով սեռական ոտնձգություններ կատարելու մեջ: Թրամպն այդ ամենը որակել է որպես կեղծիք: