|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը հայտրարություն է տարածել.
«2024թ-ի ապրիլի 30-ին «Facebook» սոցիալական հարթակի անձնական էջում Վազգեն Մանուկյան անունով օգտատիրոջ անձնական հաշվում զետեղվել է «Բագրատ սրբազան երկու որդիներն էլ ազատել է բանակից» բովանդակությամբ գրառում։
Հայտնում ենք, որ սույն անձն այս հայտարարության հրապարակման պահից սկսած ունի 24 ժամ ժամանակ իր կողմից տարածած ակնհայտ սուտ տեղեկատվության հերքման և զրպարտության համար ներողության հայցման համար:
Նշված ժամանակահատվածում ակնհայտ սուտ տեղեկությունը չհերքելու պարագայում մենք պատրաստվում ենք հայց ներկայացնել դատարան և դատական կարգով սույն անձից պահանջել հերքել իր կողմից տարածված կեղծիքը և հրապարակային ներողություն հայցել զրպարտության և անձի արժանապատվությանը հասցրած վնասի համար»: