|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գերմանիայի Սահմանադրական դատարանը մերժել է Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշման դեմ ներկայացված հայցը:
Ըստ Diken-ի՝ Սահմանադրական դատարան դիմել էր ծագումով թուրք փաստաբան Ռամազան Աքբաշը՝ պահանջելով չեղարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող` խորհրդարանի որոշումը, սակայն մերժում էր ստացել:
Դատարանը, որպես հիմնավորում, նշել է, որ չկան բավարար ապացույցներ, որե Բունդեսթագի որոշումը ոտնահարում է հայցվորի հիմնարար կամ հարակից իրավունքները:
Թուրք փաստաբանը հայտարարել է, որ պատրաստվում է առաջիկայում հայց ներկայացնել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող, դատապարտող և Գերմանիայի մեղսակցությունն ընդունող բանաձև: Այդպիսով` Գերմանիան դարձավ Ցեղասպանությունը ճանաչած 29-րդ երկիրը: