|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Գերամանիայի կանցլեր Անգլեա Մերկելն այսօր մեկնել է Թուրքիա` մասնակցելու ՄԱԿ-ի հումանիտար գագաթաժողովին:
Ըստ «Ակօս»-ի` կեսօրից հետո նա հանդիպում կունենա երկրի նախագահ Էրդողանի հետ:
Ղեկավարները կքննարկեն փախստականների, Թուրքիայում պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու, մամուլի ազատության, քրդական, Թուրքիայի` ԵՄ անդամակցության գործընթացի մասին հարցեր, ինչպես նաև հունիսի 2-ին գերմանական խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծը:
Նշվում է, որ կբարձրացվի նաև երկու երկրների միջև դիվանագիտական սկանդալի պատճառ դարձած բանաստեղծության հարցը: