|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքին «մասոն» անվանելու համար կալանավորվել է թուրքական ԶՈւ ներկայացուցիչ Էրդալ Քայան:
Ըստ Birgun-ի՝ Ստամբուլի Քյուչյուքչեքմեջե շրջանի հանրապետական դատարանի կողմից Քայայի դեմ մեղադրանք է առաջադրվել «Աթաթուրքին անարգելու» մասին հոդվածով:
Քայան համացանցի իր էջում հրապարակել է Աթաթուրքի լուսանկարներից մեկն ու մատնանշել նրա ձեռքը՝ պնդելով, որ Աթաթուրքը մասոնական նշան է արել: Թուրք զինվորականի այս քայլը նրա ազատազրկման պատճառն է դարձել: