|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքիայում Բաքըրքոյի դատախազությունը ազատազրկում է պահանջել Աթաթուրքի հասցեին վիրավորանք հնչեցրած թուրք հեղինակ Սուլեյման Եշիլյուրթի և հոգևորական Հասան Աքարի համար:
Ըստ Demokrathaber-ի՝ դատախազությունն ազատազրկման պահանջ է ներկայացրել, քանի որ տվյալ անձինք «Աթաթուրքի հիշատակն են վիրավորել»:
Դատախազությունն իր պահանջն արդեն ներկայացրել է ոստիկանությանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայում Աթաթուրքի անվան շուրջ սկանդալ էր բարձրացել: TVNet հեռուստաալիքով հեռարձակվող «Խորքային պատմություն» հաղորդման ժամանակ թուրք հեղինակ Սուլեյման Եշիլյուրթը հայտարարել էր, որ Աթաթուրքի որդեգիր դուստր Աֆեթ Ինանը եղել է Թուրքիայի «ոչ պաշտոնական առաջին տիկինը»: Որդեգրված աղջկա հետ սիրային կապ ունենալու համար Աթաթուրքի հասցեին մեղադրանք հնչեցնելու համար դատական գործ էր բացվել հաղորդման հեռարձակումից անմիջապես հետո:
Նման սենսացիոն հայտարարություն էր հնչեցրել նաև թուրք հոգևորական Հասան Աքարը: Նա հայտարարել էր, որ Աթաթուրքը բիճ է, իսկ նրա մայրը՝ հասարակաց տան աշխատակցուհի: «1938թ.-ին սատկած այդ վիժվածքի նմանի մայրը Սալոնիկում հասարակաց տան աշխատող է եղել, դա հայտնի բան է», - ասել էր հոգևորականը: