|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքական դատարանը պահանջում է 2.5-ից մինչև 7.5 տարվա ազատազրկման ենթարկել Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի և նրա որդեգիր դստեր՝ Աֆեթ Ինանի սիրային կապի մասին հայտարարած թուրք գրող, հաղորդավար Սուլեյման Եշիլյուրթին։
Ըստ Cumhuriyet-ի՝ դատարանը նրա նկատմամբ նման որոշում է կայացրել` «Թուրքիայի առաջին նախագահին վիրավորելու և ժողովրդի մեջ թշնամություն սերմանելու» մեղադրանքով:
Հիշեցնենք, որ Սուլեյման Եշիլյուրթը հայտարարել էր, որ Աթաթուրքի որդեգիր դուստր Աֆեթ Ինանը եղել է Թուրքիայի «ոչ պաշտոնական առաջին տիկինը»: Այդ հայտարարությունից անմիջապես հետո նա ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: